Հայաստանում հունիսի 17-ին «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն հանձնած  5027  դիմորդից  առավելագույն 20 միավոր է ստացել  ընդամենը 31 դիմորդ: Այս մասին  NEWS.am-ը տեղեկացավ ԳԹԿ-ից: «Մաթեմատիկայից» միջին գնահատականը եղել է 11.76 միավորը, դիմորդների 13.41տոկոսը անբավարար է ստացել:

Հիշեցնենք, որ մինչեւ այժմ դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա» , «Օտար լեզու», «Քմիմիա», «Հայոց պատմություն» առարկաներից: