ԱՄՆ-ից Մեքսիկա փախած մարդասպանին Սոնորա նահանգում բռնել են: Տղամարդը սպանել է սեփական ընտանիքին: Այս մասին գրում է Excelsior-ը:
Ձերբակալությունն իրականացվել է Ինտերպոլի հարցման համաձայն: Խուան Վիլյեգասին կարտահանձնեն ԱՄՆ-ին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, կասկածյալին ձերբակալել են Էրմոսիլո քաղաքի հիվանդանոցում, ուր Վիլյեգասը գնացել է անզգուշությամբ ինքն իրեն հասցրած վնասվածքների պատճառով:
Հիշեցնենք, որ Խուան Վիլյեգասը Նյու Մեքսիկոյում գտնվող սեփական տանը գնդակահարել է կնոջն ու չորս դուստրերին, այնուհետեւ թաքնվել հարեւան երկրում: Տեղի ոստիկանության տվյալներով, նա նկարահանել է իր ընտանիքի սպանությունը, այնուհետեւ մեքենայով մեկնել անհայտ ուղղությամբ:





























