Երեւանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակչի որովայնը այսօր՝ հունիսի 21-ին մտած ձողը ոչ մի կենսական օրգան չի վնասել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
«Վիրահատել են, արմատուրա հանել, ոչ մի ներքին օրգան, բարեբախտաբար վնասված չի եղել»,- ասաց նա:
59-ամյա տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա հետ դեպքը պատահել էր ծառից ընկել ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում ժամը 14.55-ին տեղեկություն էր ստացվել, որ մետաղյա ձողը մտել է Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակչի որովայնը. ձողը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բնակիչ 59-ամյա Ա. Վ.-ն աշխատանքների կատարման ժամանակ ընկել է մետաղյա ձողի վրա՝ վնասելով որովայնը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ձողը կտրել են տեղի ուժերով:




























