Լիբիայում զինամթերքի պահեստի պայթյունի հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ տուժածներ կան: Պայթյունը տեղի է ունեցել Տրիպոլիից 50 կմ դեպի արեւելք՝ Ղարաբուլի բնակավայրում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:

Տեղեկությունների համաձայն, պայթյունին նախորդել են դաժան բախումներ բնակիչների եւ Միսուրաթ քաղաքից զինված կազմավորումների միջեւ: Տեղի ապստամբներին հաջողվել է գրաված շտաբերից եւ հենակետերից հետ մղել ջոկատներին:

Միսուրաթի բնակիչները, որոնք ենթարկվում են Ֆաիզ Սարաջի ազգային համաձայնության նոր կառավարությանը, բախումների ժամանակ հարված են հասցրել պահեստին:

Փրկարարները շարունակում են փլատակների տակ մարդկանց որոնել: Տեղական իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել: