Օռլանդոյի հրաձիգը գիշերը երկու անգամ այցելել է այն գիշերային ակումբ, որտեղ սպանդ է իրականացրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN-ը:

Հեռուստաալիքի տվյալններով, շաբաթ լույս կիրակի գիշերն Օմար Մատինը մտել է գեյ-ակումբ, այնուհետեւ դուրս եկել: Ավելի ուշ նա վերադարձել է եւ հրաձգություն կազմակերպել: Քննիչները ենթադրում են, որ նա առաջին անգամ ակումբ է մտել՝ հաստաստության անվտանգության համակարգը ստուգելու համար:

Հիշեցնենք, որ ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով 49 մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել: Հարձակվողին՝ աֆղանական ծագմամբ Ֆլորիդայի բնակիչ Օմար Մատինին, ոստիկանությունը ոչնչացրել է: