Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթեւեկությունը մայրաքաղաքի մի շարք ճանապարհահատվածներում:

Մասնավորապես, կդադարեցվի հետեւյալ փողոցների երթեւեկությունը.

Հունիսի 24

ժամը 17.00-18.00 - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ Նախագահի նստավայր։

ժամը 18.00-23.00 -  Հանրապետության հրապարակի մուտքերը.

- Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից,

- Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,

- Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,

- Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից,

- Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։

ժամը 19.00-20.00 - ՀՀ Նախագահի նստավայր - Մ.Բաղրամյան պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Մ.Մաշտոցի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք։

Հունիսի 25

ժամը 08.00-09.00  -  Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։

ժամը 09.20-10.00 -  «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր - Ծիծեռնակաբերդի խճուղի - Բրազիլիայի հրապարակ - Աթենքի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ժամը 18.00-19.00  -  «Զվարթնոց» միջազգային օդանավակայան - գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք - Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։

ժամը 19.30-20.00 -  Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք։

ժամը  0900-2100  -  Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։

Հունիսի 26

ժամը 16.00-17.00 - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա  - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 17.15-18.30 - Նորագավիթ - Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա - Գր.Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Երեւանի քաղաքապետարանից պատճառվող անհարմարությունների համար հայցում են համաքաղաքացիների ներողամտությունը։