«Գահերի խաղը» սերիալի աստղերի հոնորարները զգալիորեն բարձրացվելու են ութերորդ եթերաշրջանի համար, որը ինչպես եւ ենթադրվում էր, վերջինն է լինելու: Այս մասին գրում է The Hollywood Reporter–ը վկայակոչելով իր աղբյուրները:
Առկա տեղեկություններով խոսքը Փիթեր Դինքլեյջի ( Թիրիոն Լաննիսթեր), Քիթ Հարինգթոնի (Ջոն Սնոու), Լինա Հիդիի ( Սերսեյա Լաննիսթեր), Էմիլիա Կլարկի (Դեյեներիս Թարգարիեն) ու Նիկոլայ Քոսթեր Վակդաուի ( Ջեյմե Լաննիսթեր) հոնորարների մասին է:
Նրանցից յուրաքանչյուրը կստանա ավելի քան 500 հազար դոլար՝ յոթերորդ եթերաշրջանի յուրաքանչյուր դրվագի համար, որն արդեն գովազդվել է, ու ամենայն հավանականությամբ նույնը վերաբերելու է նաեւ ութերորդ եթերաշրջանին:
Այսպիսով, «Գահերի խաղը» սերիալի աստղերը կարող են դառնալ մալուխային հեռուստատեսության ամենաբարձր վճարվող դերասաններից:
Ընդ որում, նշում է պարբերականը, երաշխիք չկա, որ վերոնշյալ դերասանների մարմնավորած հերոսները մինչեւ սերիալի վերջը ողջ կմնան: HBO հեռուստաընկերությունը հոնորարների բարձրացման թեմայով մեկնաբանություններից հրաժարվել է:
«Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի մասին դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, այնպես որ ենթադրվում է, որ սերիալը մոտենում է ավարտին:





























