Օռլանդոյում հրաձգություն կազմակերպած Օմար Մաթինի սիրեկանը ներկայացած տղամարդը Univision Noticias-ին տված հարցազրույցում պատմել է, որ կատարվածի պատճառը վրեժն է եղել:
«Ես որոշել եմ պատմել ճշմարտությունը, քանի որ նա դա չի արել հանուն ահաբեկչության: Նա դա արել է վրեժի համար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Մաթինը հուզական վիճակում է եղել, քանի որ պարզել է, որ տղամարդը, ում հետ ինքը գիշեր է անցկացրել ՄԻԱՎ վարակակիր է:
Տղամարդու խոսքով՝ ինքն արդեն դիմելէ ՀԴԲ-ին, եւ իրեն հարցաքննել են:





























