Ամերիկյան Ֆլորիդայի նահանգի Բուշնել քաղաքում, որն Օռլանդոյում Disney-ի հանգստավայրից 90 կմ-ի վրա է, 58-ամյա տղամարդու վրա կոկորդիլոս է հարձակվել. անցյալ շաբաթ նույն վայրում սողունը մի տղայի էր քարշ տվել ջուրը, հայտնում է  Fox 13 հեռուստաալիքը:

Երեքշաբթի տղամարդը նկատել է, որ իր տարածքում ձիերն իրենց անհանգիստ են պահում եւ որոշել է ստուգել, թե ինչ է պատահել: Հանկարծ կոկորդիլոսը կծել է նրա աջ ոտքը: Վերքերի ծանրությունը ճշգրտորեն պարզված չէ, սակայն տղամարդը զգալի քանակությամբ արյուն է կորցրել, հաղորդել են տեղի իշխանությունները:   

Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Իշխանությունները որսացել են կոկորդիլոսին  եւ սպանել են մոտ 2,7 մ երկարություն ունեցող կենդանուն:  

Հունիսի 15-ի երեկոյան Օռլանդո քաղաքում Disney's Grand Floridian Resort & Spa  հյուրանոցից ոչ հեռու` այգու տարածքում կոկորդիլոսը դեպի ջուրն էր քարշ տվել երկու տարեկան տղայի: Տղայի հայրը փորձել էր փրկել նրան, բայց չէր կարողացել: Օրանժ օկրուգի շերիֆ Ջերրի Դեմինգսը հայտնել է, որ տղան զոհվել է խեղդվելու հետեւանքով: Նրա խոսքով, սուզակները մարմինը հայտնաբերել են մոտավորապես երկու մետր խորության վրա: