Հունիսի 22-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի 78 ZA 788 (վարորդ՝ Ա. Չ.), «Opel Corsa» մակնիշի 34 AU 969 (վարորդ՝ Ի. Ա.) և «Opel Astra» մակնիշի 34 MO 276 (վարորդ՝ Մ. Օ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:





























