ՀՀ կառավարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել ԼՂՀ–ին անհատույց օգնության կարգով տրամադրել Ճանապարհային ոստիկանության աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ։

ՀՀ ՃՈ արտաբյուջետային հաշվեկշռից ԼՂՀ Ոստիկանությանը կփոխանցվի 11 մլն 834 հազար դրամի չափով օգնություն։ Մասնավորապես, կտրամադրվի ալկոհոլի քանակը ստուգելու սարքավորումներ եւ 30 նեթբուք։