ՀՀ կառավարության հունիսի 23-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզին 13 մլն 414 հազար դրամ է հատկացվել Քաջարանի քաղաքապետարանի համար գույք գնելու նպատակով։

Կառավարությունը նաեւ 150 մլն դրամ գումար է հատկացրել Կոտայքի մարզին Հրազդան քաղաքի ճանապարհների եւ վերելակների վերանորոգման համար։ Միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից։