Կառավարության դիմաց այսօր` հունիսի 23-ին, վատացել է բողոքող քաղաքացիներից Էմմա Ղազարյանի ինքնազգացողությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տարեց կինը կառավարության շենքի դիմաց իր որդու լուսանկարը ձեռքին բողոքի ակցիա է արել, երբ ինքնազգացողությունը վատացել է: Քաղաքացիները «Շտապօգնություն» են կանչել, այս պահին կնոջը բուժօգնություն է ցուցաբերվում:
Նշենք, որ ըստ Էմմա Ղազարյանի՝ իր 30 տարեկան որդուն 2011 թ. իր մոտ ընկերները տնից տարել են, եւ արդեն 5 տարի է` որդին չկա: Նա կառավարությունից պահանջում է օգնել իր որդուն գտնելու հարցում:






























