Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է առաջիկա երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրել։ Նիստը կմեկնարկի հունիսի 27-ին՝ ժամը 12։00–ին։ Օրակարգում կլինեն «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացումների նախագիծը, «Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին» օրինագիծը, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու այլ օրինագծեր։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























