Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ կստեղծվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 23-ին կայացած Կառավարության նիստում։

Գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ գինեգործների գործող միությունը ի վիճակի չէ միասնական քաղաքականություն մշակել ոլորտի զարգացման, այդ թվում՝ արտահանման համար։ Հիմնադրամի գործունեության համար 2016-ին 103.5 մլն դրամ կհատկացվի։