Թեքսասի նահանգի Մելիսսա քաղաքի բնակիչն իր 6-ամյա դստերը թողել է մեքենայի մեջ, որտեղ երեխան մի քանի ժամ շոգ եղանակին արեւի տակ պառկած է մնացել։ Դրանից հետո, փորձելով երեխային փրկել, տղամարդը նրան մտցրել է սառնարանի մեջ, ինչից երեխան մահացել է, հայտնում է Informing–ը։
Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը առավոտյան մեքենայով իր 2 երեխաներին տարել է դպրոց եւ մանկապարտեզ՝ հետը վերցնելով կրտսեր աղջկան, քանի որ նա հիվանդացել էր։ Տուն վերադառնալով՝ նա մոռացել էր երեխային մեքենայի մեջ եւ գնացել քնելու։ Այդ օրը ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 32 աստիճան։
4 ժամ անց արթնանալով՝ նա հիշել էր, որ երեխային թողել է մեքենայի մեջ, եւ գնացել էր նրան փրկելու։ Աղջիկն անգիտակից վիճակում է եղել։ Տղամարդը երեխային մտցրել էր սառնարանի մեջ։ Դրանից հետո զանգել էր կնոջն ու բժիշկներին։ Նա նաեւ փորձել էր արհեստական շնչառություն տալ երեխային, սակայն ապարդյուն. ժամանած բժիշկները արձանագրել են երեխայի մահը։





























