Իսպանիայում մահացության մակարդակը վիճակագրություն վարելու ընթացքում  առաջին անգամ, այսինքն՝ 1941-ից հետո, գերազանցել է ծնելիության մակարդակը։ Այս մասին են վկայում Վիճակագրության ազգային ինստիտուտի 2015-ի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն»։

Անցյալ տարի Իսպանիայում ծնվել է 419 109 երեխա, ինչը 2 տոկոսով քիչ է, քան 2014-ին։ Ընդ որում, մեկ տարում Իսպանիայում մահացել է 422 276 մարդ՝ 6.7 տոկոսով ավելի շատ, քան մեկ տարի առաջ։ Այսպիսով՝ Իսպանիայում մահացությունը 2015-ին 2 753–ով գերազանցել է ծնելիությունը։ Մահացության աճը 1971-ից հետո ամենաբարձրն է եղել, իսկ մահերի քանակը՝ 2003–ից հետո ամենաշատը։

Ընդհանուր առմամբ Իսպանիայում ծնելիության անկումը 2008-ից հետո կազմել է 19.4 տոկոս, իսկ այդ տարի գրանցվել էր ամենաբարձր մակարդակը՝ մեկ տարում 519 779 երեխա։