«Արեւմտաաֆրիկյան նահանգի «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից (առավել հայտնի նախկին՝ «Բոկո Հարամ» անվանումով) փրկված 200 մարդ մեկ ամսվա ընթացքում Նիգերիայի փախստականների ճամբարում մահացել է քաղցից: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Իրենց տներից արտաքսված բնակիչները զինյալներից թաքնվում էին երկրի հյուսիս-արեւելքում՝ Բամա քաղաքին մերձակա ճամբարում: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, նրանցից շատերը ֆիզիկական եւ հոգեբանական վնասվածքներ ունեն, իսկ յուրաքանչյուր հինգերորդ երեխան թերի է սնվում:
Ամեն օր ճամբարում քաղցից մինչեւ 30 մարդ է մահանում:
««Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն առաջին անգամ է մուտք գործել Բամա, բայց մենք գիտենք, որ այստեղ իրադրությունն արդեն ծայրահեղ է»,- հաղորդել է կազմակերպության Նիգերիայի առաքելության ղեկավար Գադա Հաթիմը:





























