Ռուսաստանը օգտագործում է ղարաբաղյան գործոնը սեփական շահերն առաջ մղելու համար: Այս մասին հունիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Բնականաբար նրա խոսքով Ռուսաստանի երազանքն է իր խաղաղապահ ուժերը տեղակայել այդ տարածաշրջանում: Հայկական կողմերը, սակայն, ըստ պատգամավորի, գիտակցում են, թե ինչ է դա նշանակելու: «Այնպես որ Ռուսաստանի ցանկություններից ու մտադրություններից շատերը կարող են չիրագործվել: Եվ պարտադիր չէ, որ մենք ծառայենք նրանց շահերին: Այսօրվա լավագույն խաաղապահ ուժերը մեր Պաշտպանության բանակն է, որը Ադրբեջանին խաղաղություն է պարտադրում»,- ամփոփել է Պողոսյանը:





























