Հռոմի Պապը կոչ է արել իրեն աղոթքներով ուղեկցել Հայաստան այցի ընթացքում:  «Խնդրում եմ, ինձ ձեր աղոթքներով ուղեկցեք Հայաստան իմ առաքելական ուղեւորության ընթացքում»,- ասված է Հռոմի Պապի պաշտոնական միկրոբլոգում: 

Հռոմի Պապն այցով Հայաստանում կլինի հունիսի 24-ից 26-ը: Հայաստանում Հռոմի Պապի այցի ծրագիրը ներառում է հանդիպում երկրի իշխանությունների եւ կրոնական առաջնորդների հետ, ներառյալ կաթողիկոսը եւ Հայ Առաքելական Եկեղեցու այլ ներկայացուցիչներ: Պապը կայցելի նաեւ Գյումրի, որտեղ բացօթյա պատարագ կմատուցի:     

Ուղեւորության վերջին օրը Ֆրանցիսկոս Պապը կայցելի թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող Խոր Վիրապ վանք, որտեղ նա աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ: