Չինաստանի Ցզյանսու նահանգում պտտահողմի հետեւանքով առնվազն 51 մարդ է զոհվել: «Սինխուա» գործակալության փոխանցմամբ, տարերքի հետեւանքով տասնյակ շինություններ են քանդվել:
Մեկ ժամվա ընթացքում Լյանշույ շրջանում 102 մմ տեղումներ են գրանցվել: Ամենաշատը տուժել է Յանչենյու քաղաքը. քամու արագությունն այստեղ հասել է 34.6 մ/վ-ի:
Տեղի իշխանությունները հիվանդանոցները նախապատրաստում են՝ տուժածներին ընդունելու համար: Սոցցանցերում արմատախիլ արված ծառերի, վնասված էլեկտրահաղորդման գծերի եւ շրջված ավտոմեքենաների լուսանկարներ են հրապարակվում:
Ցզյանսուն Չինաստանի ամենախիտ բնակեցված նահանգն է, եւ տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել:





























