ԱՄՆ-ի բնակչուհի Քայլա Դիքսոնը 40 տարվա ազատազրկման է դատապարտվել որպես պատիժ խաղային PlayStation 4 վահանակի պառճառով մարդ սպանելու համար, հայտնում է   Kotaku-ն:

Դատարանի նյութերի համաձայն, Դենիել Զեյցը 2014-ին Craiglist հարթակում վահանակի վաճառքի հայտարարություն էր տեղադրել: Դիքսոնն ու իր ընկերը արձագանքել են հայտարարությանը, բայց մտադիր էին թալանել տղամարդուն:   ,  

Երբ զույգը հարձակվել է Զեյցի վրա, նա սկսել է դիմադրել եւ աղջիկը կրակել է նրան: 

Ոստիկանների տվյալներով, աղջիկը խոստովանել է արարքը եւ հավելել է, որ կուզեր ներողություն խնդրել սպանված տղամարդուց եւ նրա ընտանիքից: