Եվրամիության հիմնադիր 6 երկրների արտգործնախարարները հունիսի 25–ին Բեռլինում բանակցություններ կվարեն ԵՄ–ի համար Brexit–ի հետեւանքները քննարկելու համար։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բենիլյուքսի երկրների արտգործնախարարները կհանդիպեն Բորզիգ ամառանոցում, որը Գերմանիայի ԱԳՆ հյուրերի նստավայրն է։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:
Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ կազմում մնալուն։





























