Շտապ օգնության ֆելդշերի դեմ, որը անտեսել էր Սյամոզերո լճում փոթորկի մեջ ընկած երեխայից ստացված զանգը, քրեական գործ է հարուցվել, հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հարուցվել է քրեական գործ Սուոյարվսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցի շտապ բուժօգնության ֆելդշերի նկատմամբ, նրան կասկածում են գործի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հերքել էր Կարելիայի Սյամոզերո լճում փոթորկի հետեւանքով մահացած երեխաների դպրոցական ուսուցչուհու հայտարարությունն այն մասին, որ տղաներից մեկին հաջողվել էր զանգահարել ԱԻՆ այն պահին, երբ նավակները սկսել են խորտակվել, բայց նրան «ասել էին, որ հիմարություններ չխոսի ու վայր են դրել խոսափողը»:




























