Երեւանի ավագանու այսօրվա` հունիսի 24-ի նիստում որորշում ընդունվեց բնակարան նվիրել քառօրյա պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին:
Նշվել է, որ ուսումնասիրությունների ընթացքում առանձնացվել է քառօրյա պատերազմի ընթացքում զոհված երեւանաբնակ զինծառայողներից չորս ընտանիք, որոնց խիստ անհրաժեշտ է տրամադրել բնակարան: Չորս ընտանիքներից երեքին տրամարդվել էր, իսկ Հարությունյանների ընտանիքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշում կայացվեց բնակարան տրամադրել այսօր: Գրիգոր Հարությունյանի ընտանիքը բնակվում է 4-րդ կարգի վթարային շենքում, այդ բնակարանը կօտարվի եւ ընտանիքին երեք սենյականոց բնակարան կտրվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկում:
Նշենք, որ ապրիլյան պատերազմում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի, իր ընտանիքի ծանր սոցիալական վիճակի մասին NEWS.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է։ Նրանք ապրում են Գաջեգործների փողոցում, վթարային շենքում։ Բնակարանը, որտեղ ապրում են, ուղղակի ավերակներ են՝ քանդված պատերով, բետոնե հատակով։ Անչափահաս Գրիգորը ստիպված է եղել դպրոցը լքել, որպեսզի կարողանա միայնակ մոր ուսերին ծանրացած բեռը թեթեւացնել։ Բանակ էր զորակոչվել այդ ավերակները տուն դարձնելու երազանքով։ Դեռեւս մանկուց Գրիգորի երազանքը բարեկարգ տանիք ստեղծելն էր, որը, ցավոք իրագործվեց իր կյանքի գնով։
Գրիգորը աշխատում էր դեռեւս դպրոցից, բանակից հետո պիտի ստեղծեր տանիք ու բարեկեցություն




























