Թուրքիայի գործերի հավատարմատարը ԳԴՀ-ի ԱԳՆ է կանչվել ՌՕՈՒ-ի Ինջիրլիկի բազա գերմանական պատվիրակության այցը չեղյալ հայտարարելու իրավիճակի հետ կապված, ճեպազրույցին հայտնել է ԳԴՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

«Կարող եմ հավելել, որ ԱԳՆ-ն երեկ թուրքական կողմի հետ տարբեր մակարդակներում հանդիպում էր փնտրում: Արդյունքում Բեռինում ԱԳՆ-ի շենքում զրույց է տեղի ունեցել գործերի հավատարմատարի հետ, որտեղ մենք վճռականորեն նշել ենք, որ պետական քարտուղարը կարող է այցելել Թուրքիայում Ինջիրլիկի ռազմական բազան: Միաժամանակ թուրքական կողմին բացատրվել է, որ ռազմական ստորաբաժանումներ այցերն ընդունված են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջեւ, որպիսիք են ԳԴՀ-ն եւ Թուրքիան: Մենք նշել ենք, որ շարունակում ենք պլանավորել այցը», — հայտնել է Չեբլին:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք իրավիճակը որեւէ հանգուցալուծում է ստացել, նա բացասաբար օրորել է գլուխը: 

Ավելի վաղ Spiegel շաբաթաթերթի առցանց տարբերակը հաղորդել էր, որ թուրքական կողմը գերմանական պատվիրակությանը պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի գլխավորությամբ թույլ չի տվել այցլել Ինջիրլիկում ՆԱՏՕ-ի բազա հունիսի 2-ին բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման պատճառով: 

Բունդեսվերի առաքելությունը տեղակայվել է Ինջիրլիկի ավիաբազայում, 2015-ի դեկտեմբերին Tornado հետախույզ ինքնաթիռները թեստավորում էին անցնում, հունվարից դրանք օգտագործում են Սիրիայում օդային հետախուզության համար:  Ներկայումս Թուրքիայում մոտ   200 գերմանացի զինվոր կա, Tornado-ները գրեթե ամեն օր հետախուզական առաքելություններ են կատարում Սիրիայի օդային տարածությունում: Սիրիական գործողությունում Բունդեսվերի  մանդատը նախատեսված է մինչեւ  2016-ի դեկտեմբերի  31-ը եւ չի ենթադրում մասնակցություն ցամաքային գործողություններում: