Դաշնակցությունը  փորձություններ շատ է անցել, Գյումրիի քաղաքապետի ընտրությանը հաստատ կդիմանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Միշտ էլ քաղաքում  ունեցել ենք 5 տոկոս,  հինգ տոկոսի բարիերը հաղթահարել ու ավագանիում լինելը Դաշնակցության համար խնդիր չէ»,-ասաց մարզպետը:

Հարցին, թե ինչու Դաշնակցությունն ու  Հանրապետականը միասնական ցուցակով չեն մասնակցում ընտրություններին, ասաց. «Վերջապես կա նաեւ կուսակցական մոտեցում, յուրաքանչյուր կուսակցություն ինքը մտածում է.... դե մենք նաեւ չմոռանանք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններ կան, որ ինչ որ մի տեղ այս քաղաքապետի ընտրությունները  եւս մեկ անգամ մեր ընտրողների հետ շվելու, մեր հնարավարությունները ներկայացնելու շանս է: Մեր կուսակցական որոշումը ավելի շատ հիմնված է նրա վրա, որ վերջապես մեր կուսակցական տեսակետը կարող ենք ներկայացնել, թե ինչպես  ենք մենք տեսնում քաղաքի  ապագան»,-ասաց  Հովսեփ Սիմոնյանը:

Նշենք, որ Դաշնակցությունը աշնանը սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանի թեկնածությունը: