Արագածոտնի մարզի Օշական գյուղում հունիսի 25-ին խեղդված մանկահասակ երեխայի դին դուրս են բերել տան առջեւ գտնվող ոռոգման ջրի առվից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:

«Օշական մտնող մայր առուն անցնում է իրենց տան դռան մոտով, երեւի խաղացել է, ընկել ու խեղդվել: Առվի միջից են գտել երեխայի մարմինը: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գյուղապետը:

Երեխան տան առաջնեկն էր:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզ Օշական գյուղում կորել է 2,5 տարեկան երեխա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Գյուղի ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դին՝ ջրահեղձված: