1985 թվականից ի վեր ամեն տարի հունիսի 27-ը նշվում է որպես Ձկնորսության համաշխարհային օր: Տոնը հիմնվել է ձկնորսության կարգավորման եւ զարգացման միջազգային համաժողովի ժամանակ, որը կայացել է 1984 թվականի հուլիսին, Հռոմում:

Ասում են՝ ով մեկ անգամ կարթով ջրամբար է գնացել, վայելել բնության հետ շփումն ու դրա մաքրությունը, որսացել իր կյանքի առաջին ձուկը, երբեք չի մոռանա այդ վայրկյանները: Ձկնորսության գործընթացն այնքան գրավիչ է, որ ժամանակի ընթացքում սկսնակների մոտ այն մոլագար կրքի է վերածվում:

Ըստ Calend-ի, Ձկնորսության համաշխարհային օրը բազմաթիվ երկրներում տարաբնույթ մրցույթներ, ուսուցողական եւ ճանաչողական սեմինարներ են անցկացվում: Ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ու ավելի լավ են հասկանում, որ ձկնորսությունը հոգեւոր եւ ֆիզիկական ուժերն ամրապնդելու հրաշալի միջոց է: