Թուրքիայի վարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ ներկայումս արագացում է դիտարկվում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավման առումով: Նա այդ մասին ասել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում  հեռուստատեսային մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է  Reuters-ը:

Քուրթուլմուշի խոսքով, ինքը ողջունում է ռուսաստանյան ընկերություններին դարձյալ Թուրքիայի քաղաքացիներ աշխատանքի ընդունել թույլատրելու որոշումը:   

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գրաֆիկում հանդիպում նախատեսված չէ Թուրքիայի արտգործնախարարի հետ, որը պաշտոնապես հրավիրվել է ՍՏՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին: 

Երկու երկրի հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, երբ թուրքական կործանիչը 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 էր խփել սիրիական սահմանի մոտակայքում: