ՀԷՑ–ի ներկայիս ղեկավարության ներդրումները կարող են հնարավորություն տալ նորից վերադառնալ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման քաղաքականությանը։  Այս մասին հունիսի 27-ին՝ մամուլի ասուլսիի ժամանակ, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Պատգամավորը չի կարծում, որ սակագինը 2.58 դրամով իջեցնելը վերջին հնարավորությունն է։ «Մեր էներգետիկ բալանսը հիմնականում կախված է ատոմակայանից։ Բայց, ցավոք, մեր ԱԷԿ–ը այն կառույցներից է, որը թանկ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Չմոռանանք, որ ՀԷՑ–ի սեփականատերերն արդեն սկսել են համակարգում ավելի շատ ներդրումներ անել։ Իսկ դա, ես կարծում եմ, հնարավորություն կտա ապագայում խուսափել համակարգում կորուստներից»,– նշել է Ավետիսյանը։