Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:

Բացահայտվել է գողության եւ խարդախության` 8-ական, կողոպուտի եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, կողոպուտի եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 14-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: