Ռուս-թուրքական շփումների հարցը, այդ թվում նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նախարարական հանդիպման շրջանակում քննարկման փուլում է: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուս-թուրքական շփումներում` անձնական եւ հեռախոսային, այդ թեման քննարկման փուլում է: Առայժմ ես լրացումներ չունեմ Սոչիում ՍՏՀԿ ԱԳՆԽ-ի վերաբերյալ նախարարի գրաֆիկի վերաբերյալ. այն լրացման փուլում է, ռուս-թուրքական շփումների հարցը քննարկման փուլում է», — ասել է դիվանագետը` պատասխանելով Սոչիում Լավրովի` թուրք գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին հարցին:
ՍՏՀԿ ԱԳՆԽ-ն տեղի կունենա Սոչիում հուլիսի 1-ին:





























