Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում, դիվանագետները եւ փորձագետները պետք է աշխատեն դրա վրա: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարեւոր է, որ ձեռք բերված այդ դրական տրամադրությունը չտարրալուծվի հանրային հռետորաբանության մեջ, պետք է այն պահպանել` իրացնելու կոնկրետ քայլերի ընթացքում: Թեմաներ կան, որոնք լռություն են պահանջում, որովհետեւ այստեղ դիվանագետներ եւ փորձագետներ պետք է աշխատեն», - կարծում է դիվանագետը:
Զախարովան հայտնել է, որ հասկանում է այդ թեմայի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը, սակայն նշել է, որ «տարբերություն կա տեղեկացման եւ հանրային տարածքը պարանը դեպի իրեն ձգելու համար օգտագործելու միջեւ»:
«Կարեւոր է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեղափոխվի կոնկրետ հարթություն», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:





























