Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 27-ին, ժամը 12.50-ին, Երեւանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Արսեն Ս.-ն։

Նա հունվարի 1-ից ՌԴ Յակուտիայի Հանրապետության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 165 հոդվածի /ավազակային հարձակում/ 3-րդ մասի մեղադրանքով: