Հունիսի 27-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ  դպրոցի դիմաց զենք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Երեւանի Էստոնական փողոցում գտնվող դպրոցի հարակից  տարածքում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «CHZ» տիպի, 5,45 մմ տրամաչափի ատրճանակ` դատարկ պահունակով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: