Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը չի բացառել, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման եւ օդաչուի զոհվելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունն արտաքին ճնշման արդյունք է: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարող ենք ենթադրել, որ շարժառիթները մի քանիսն են: Դա, առաջին հերթին, գիտակցումն է այն բանի, որ Թուրքիայի ղեկավարության նման հիմա դիրքորոշումը երկիրը ծանր դրության մեջ է դրել: Երկրորդ՝ չեմ բացառում Թուրքիայի գործընկերների կողմից խորհուրդները կամ նույնիսկ քաղաքական ճնշումը»,- հայտարարել է Նարիշկինը:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ Անկարայի կողմից ներողության ուղերձը դրական քայլ էր: Նա, սակայն, տարօրինակ է համարում փաստը, որ համապատասխան քայլը չի արվել օդանավի խոցումից եւ օդաչուի զոհվելուց անմիջապես հետո:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք Ռուսաստանը կգնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քայլին, Պետդումայի խոսնակն ասել է. «Կարծում եմ՝ աստիճանաբար այո»: