Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 10, խարդախության 4 եւ յուրացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: