Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վայրն ու օրը կորոշվեն դիվանագիտական ճանապարհներով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանդիպման անցկացման օրն ու վայրը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- ասել է Պեսկովը:

Պուտինն ու Էրդողանը ռուս- թուրքական հարաբերությունների վատացումից հետո առաջին հեռախոսազրույցն են ունեցել: Նախագահները իրենց խոսակցության ընթացքում պայմանավորվել են  հանդիպելու մասին: