Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների համար, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն՝ իր ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ Փարիզում հանդիպելուց հետո:

«Մենք նաեւ քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը ինձ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: