ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերըն այսօր՝ հունիսի 30-ին, վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրա անունով  ծաղկեպսակ  է դրվել Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակի հուշակոթողին:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Ծիծեռնակաբերդում ուղեկցում էր ՀՀ ԱԳ  նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, որ երեկ նա Երեւանում հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տեւականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել:

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում Երեւան է ժամանել նախօրեին: Նա հայտարարել է, որ «ակնհայտ է, որ ստատուս-քվոյի պահպանումն անհնար է»: «Որքան երկար է ձգվում հակամարտությունը, այնքան մեծանում է սրման հավանականությունը: Հարկավոր է խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում, եւ ես, որպես գործող նախագահ, երկարատեւ խաղաղության փնտրտուքների մեջ եմ»,- ասել էր Շթայնմայերը: