Հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 48-ամյա Կարեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա   բացատրական աշխատանքի շնորհիվ, խոստովանական բացատրություն է տվել, որ  մայիս եւ հունիս ամիսներին ցանկապատի վրայով 4 անգամ մտել է «Նոր Խարբերդ» Ա/Ը 12-րդ փողոցի տներից մեկի բակ եւ օգտվելով նկուղի դռան բաց լինելուց` գողացել գյուղատնտեսական իրեր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: