Երկու տարեկան տղան, որը տանն առանց ծնողների հսկողության էր մնացել, ընկել է երրորդ հարկից, բայց ողջ է մնացել, հայտնում է ՌԴ ՔԿ-ի Ալթայի մարզի վարչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Գերատեսչության տվյալներով, հինգշաբթի ցերեկը երեխայի ծնողներն իրենց երեխաներին բնակարանում մենակ էին թողել` առանց հսկողության: 

«Խաղի ընթացքում երկու տարեկան տղան բարձրացել է պատուհանագոգի մոտ գտնվող սեղանին եւ, հենվելով մոծակներից պաշտպանող ցանցին, ընկել է պատուհանից», — ասված է հաղորդագրության մեջ:

Երեխան գլխի վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց է տեղափոխվել: 

Քննիչները ստուգում են անցկացնում, որի արդյունքում ընթացակարգային որոշում կկայացվի: