Բարաք Օբամայի վարչակազմը Ռուսաստանին ռազմական նոր գործընկերություն է առաջարկել Սիրիայում: Washington Post-ը հայտնել է, որ խոսքը ծայրահեղականներին դիմակայելու նպատակով երկրների միջեւ ռազմական գործակցության խորացման մասին է, դրա փոխարեն սիրիական կառավարական զորքը պետք է վերջ հարված հասցնելուն տեղի ռազմական կազմավորումներին, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրապարակման համաձայն, առաջարկվող պայմանավորվածության տեքստը Ռուսաստանի իշխանություններին է փոխանցվել երկուշաբթի «վարչակազմում բանակցությունների եւ ներքին բանավեճերի մի քանի շաբաթից հետո»: Այդ մասին գաղտնիության պայմաններում պարբերականին հայտնել է ամերիկացի ոմն պաշտոնյա:
«Գործարքի էությունն այն է, որ ԱՄՆ-ն խոստանում է միավորել ջանքերը Ռուսաստանի ՌՕՈՒ-ի հետ, որպեսզի տվյաներ փոխանակեն նպատակների մասին եւ կոորդինացնեն «Ջեբհաթ ան-Նուսրայի»` «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորման ուղղությամբ ռումբային հարվածների ընդլայնված արշավը. վերջինս հիմնականում կռվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ»,- գրում Washington Post-ը:
Նրա խոսքով, առաջարկին «հավանություն է տվել անձամբ նախագահ Օբաման պետքարտուղար Ջոն Քերրիի ակտիվ աջակցությամբ»:
Պարբերականը խոստովանում է, որ Ռուսաստանը վաղուց էր ԱՄՆ-ին առաջարկում իրապես կոորդինացնել Սիրիայում ռազմական ջանքերը:





























