Առնվազն 40 մարդ է տուժել ուղեւորատար ու բեռնատար գնացքների բախման հետեւանքով Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում, հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Ռոսոն բնակավայրի երկաթգծային կայանի մոտ: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Առնվազն երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել:

Վթարի պատճառները պարզվում են: Ուղեւորատար գնացքը Խունին քաղաքից Արգենտինայի մայրաքաղաք էր ուղեւորվում: