Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը քննարկում է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Կարծում եմ՝ մի փոքր վաղ է այս հարցին պատասխանելը, քանի որ  դեռեւս քննարկվում է՝ մասնակցելու ենք սեփական թեկնածուո՞վ, թե՞ աջակցելու ենք։ Քննարկման ընթացքում է հարցը, դեռ  վերջնական որոշում չկա»,-ասաց էլինար Վարդանյանը։ 

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները նախնական տվյալներով՝ նախատեսված են հոկտեմբերի 2-ին։ Սպասվում է ուժեղ մրցակցություն, քանի որ մասնակցելու են  խորհրդարանական ու արտախորհրդարանական առանցքային կուսակցությունները, որոնք Գյումրիի ընտրությունները դիտարկվում են խորհրդարանական ընտրություններից ընդառաջ իրենց ռեսուրսները չափելու հնարավորություն։