Ոստիկաններն այսօր` հունիսի 30-ին, ներխուժել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բնակարան, որպեսզի բերման ենթարկեն նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։ Այս մաիսին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:

«Մարտին Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ կինս գլխի մասում վնասվածք էր ստացել, այդ գործի շրջանակում հատուկ քննչականը Ռուզաննա Եղնուկյանին որպես տուժող  էր ճանաչել: Արդեն չորս ամիս է քննություն է գնում,  պետք է պարզեն, թե դա  որ ոստիկանի ոտքն է: Այս ընթացքում Ռուզաննան արդեն  երկու պաշտոնական ցուցմունք է տվել, ասել է, որ ինքը վերջին բանը որ հիշում է` հարվածն է, այլ բան չի հիշում, չգիտի, թե ով է հարվածել: Նաեւ ասել է, որ կան վկաներ, որոնք գիտեն` ով է եղել եւ այլ ասելու բան չուներ: Հիմա երրորդ անգմ են կանչել, երբ Ռուզաննա ավելացնելու բան չուներ: Պարզ է, որ ոստիկանությունն ու ՀՔԾ-ն այս գործն ուզում են ձգձգել եւ դիտմամբ չեն բացահայտում, թե ում ոտքն է: Վկաների են տանում-բերում եւ այլն: Երբ քննիչը զանգել ասել էր, որ Ռուզաննան պետք է գնա  ցուցմունք տալու, ասաց, որ չի գնալու, այդ պատճառով էլ բերման որոշում է կայացվել»,-պատմեց Կարո Եղնուկյանը:

Նա նշեց, որ առավոտյան մի ոստիկան գնացել է իրենց տուն եւ տունն խուզարկելու թույլտվություն չունենալով` փորձել ներխուժել տուն. « Եկավ դուռը թակեց, բացեցի դուռը, Ռուզաննան այդ ժամանակ Գեւորգ Սաֆարյանի դատին էր գնացել, տանը չէր: Ասացի, որ տանը չէ, ոստիկանն էլ ասաց` պետք է մտնի ստուգի: Ես էլ ասացի, որ չես կարող մտնել, որովհետեւ դու ստուգելու սանկցիա չունես, այլ միայն բերման ենթարկելու:  Մեկ ժամ անց այդ նույն ոստիկանը երեք ոստիկանի հետ եկավ եւ դուռը կիsաբացեցի,  այդ նույն ոստիկանն իրեն փորձեց ներս գցել: Ես ձեռքս դրեցի, որ չկարողանա ներխուժել: Երբ ուզում էին ինձ հրեին, հասավ տղաս եւ իր օգնությամբ կարողացանք հեռացնել արդեն մեր տանը գտնվող ոստիկաններին:  Հրելու ժամանակ ոստիկաններից մեկի գլխարկն ընկավ մեր տան մեջ եւ ես վերցրի տվեցի նրան: Դա օրենքի խախտում է, երբ առանց տանտիրոջ թույլտվության ներխուժում են տուն»,-ասաց նա:

Կարո Եղնուկյանը նշեց, որ ընթացքում, երբ ոստիկանները սպասելիս են եղել, զանգել են իրենց ոստիկանին եւ ասել` իրենց նկատմամաբ բռնույթւոն է կիրառվել.«Զանգեցին իրենց վերադասին, ոստիկաններից մեկը սկսեց ստել, որ իբր իրենց նկատմամբ բռնի ուժ ենք կիրառել: Ասում էր, որ հատուկ ջոկատայիններ ուղարկեն, որպեսզի ջարդեն դուռը եւ մտնեն ներս:  Այդ ընթացքում ես զանգել եմ ՄԻՊ, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը գար, որը նրանց գնալուց հետո եկավ»: