Երկու ճանապարհային ոստիկաններ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել:

Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:

Ծառայողական քննությունը շարունակվում է: