Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Մարմարի աշխարհ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 34 MC 868 համարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել շինությանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 34-ամյա Է. Հ.-ն եւ 22-ամյա Գ. Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: