Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է Չինաստանում G20 –ի սեպտեմբերյան գագաթաժողովից էլ շուտ կայանալ, հայտնում է «Կոմերսանտը»:

Երկու առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ օգոստոսին Սոչիում:

Պարբերականի տվյալներով, բացառված չէ, որ հանդիպումը ավելի շուտ կայանա, եթե Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները կարողանացել են այդ մասին պայմանավորվել դեսպանների հանդիպման ժամանակ, որը հունիսի 30-ին է եղել:

Էրդողանը մինչ այդ հայտարարել էր, որ պայմանավորվել է հանդիպել Պուտինին հետ ՉԺՀ-ում –ի գագաթաժողովի ժամանակ:

Կրեմլում հաստատել էին G20 գագաթաժողովում Պուտինի ու Էրդողանի հանդիպման հավանականությունը: